Յավաշ Կամաց 2014-2015

«Մի թողեք անցյալը պատմաբաններին, իսկ ներկան քաղաքական գործիչներին» (հատված ամառային դպրոցից…):
Ավարտվել է «Յավաշ-կամաց» ամառային դպրոց ծրագիրը, որը 2014 թ. օգոստոսի 11-17-ը կազմակերպվել էր Թուրքիայի Դերբենթ-Կոչաելի քաղաքում ուսուցիչների և ուսանողների համար, որն իրականացվել է Հելսինկյան Քաղաքացիական ասոցիացիայի (ՀՔԱ, Թուրքիա) և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի կողմից: Ամառային դպրոց ծրագրում ներգրավվել է Թուրքիայից 21 և Հայաստանից 18 ուսուցիչ եւ կրթության ոլորտի ուսանող: Ծրագրի նպատակն է աջակցել երկու պետությունների հաշտեցմանը և նրանց միջև վստահության հաստատման գործընթացին: Մասնակիցների կեսը տարբեր առարկաների մանկավարժներ են (պատմության, աշխարհագրության, տարրական դպրոցի ուսուցիչներ, սոցիոլոգիայի, մասնագիտական ուղղորդման ուսուցիչներ և այլն), իսկ մյուս կեսը՝ կրթության ոլորտի ուսանողներ են, ովքեր պատրաստվում են դառնալ ուսուցիչներ:
«Յավաշ-կամաց» ամառային դպրոց ծրագրի նպատակն է խթանել վստահության հաստատմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, բարելավել ուսուցիչների մասնագիտական ​​հմտությունները և ընձեռնել նրանց Թուրքիայում և Հայաստանում կայացող համաժողովների միջոցով փորձի փոխանակման հնարավորություն: Վեցօրյա ամառային դպրոցի ողջ ընթացքում դասախոսները, մանկավարժները, գրողները, լրագրողները, հետազոտողները և կինոգործիչները ներկայացրել են տարբեր թեմաներ: Բացի այդ, կազմակերպվել են նաև աշխատանքային հանդիպումներ, կլոր սեղանի շուրջ քննարկումներ, ֆիլմերի ցուցադրություն և խմբային աշխատանքներ՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ ծրագրի մասնակիցների գիտելիքները բարելավելու նպատակով: Ամառային դպրոցի առաջին օրը մասնակիցներին պատրաստեցին խմբային աշխատանքների, իսկ այնուհետև նրանք քննարկեցին ծրագրի մեթոդաբանությունը, իրենց ակնկալիքները: Երկրորդ օրը՝ Ստամբուլի Բիլգի համալսարանի Սոցիոլոգիայի բաժնի դասախոս պրոֆ. Այդին Ուղուրի կողմից անցկացվող «Արդի գլոբալացված աշխարհում ֆորմալ կրթական համակարգի նոր հեռանկարներ» խորագրով հանդիպմանը մասնակիցները քննարկեցին հետևյալ թեմաները՝ գլոբալիզացիա, տեղեկատվություն, կրթություն և գիտելիքի վերաձևակերպում, ինքնակրթության դերի աճը, որն ապագայում կփոխարինվի տեղեկատվությամբ, և որի շնորհիվ երեխաներն այլևս ուսուցիչների կարիք չեն ունենա: Այնուհետև մասնակիցներն ունկնդրեցին Քեն Ռոբինսոնի «Փոխել կրթության հարացույցը» խորագրով ելույթը և կլոր սեղան-քննարկումների ընթացքում քննարկեցին Թուրքիայի և Հայաստանի կրթական համակարգերի հիմնադրույթները և հիմնախնդիրները: Զաքարյա Միլդանօղլուի պատրաստած «Անատոլիայում հայկական մշակույթի հետքերը» խորագրով ճարտարապետական ներկայացումը՝ համապատասխան տեսանյութերի ուղեկցությամբ: Նույն օրը մասնակիցները դիտեցին նաև Հայաստան-Թուրքիա կինոհարթակի շրջանակներում նկարահանված «Öteki Kasaba» և «Komşular» ֆիլմերը:
Երրորդ օրը մեկնարկեց Ստամբուլի Բիլգի համալսարանի Համեմատական գրականության բաժնի դասախոս դոկտոր պրոֆեսոր Մուրատ Բելգեի ելույթով հետևյալ հարցերի շուրջ՝ ինչպիսի՞ դեր խաղացին հայերը Օսմանյան կայսրությունից Թուրքիայի Հանրապետության ստացած գրական ժառանգության մեջ, և ե՞րբ սկսեցին հայերին համարել «թշնամի»: Բելգեն նաև ասաց, որ Թուրքիայի հասարակությունն աստիճանաբար ընկալում է Հայկական հարցը, և այս իրավիճակն ամբողջովին կարտացոլվի գրականության մեջ: Զաքարյա Միլդանոգլուի «Հայոց մամուլի և պարբերականների պատմություն» ներկայացման արդյունքում բացահայտվել է, որ մինչ 1915 թվականը երկիրն ապրել է հագեցած մտավորական հրապարակումների մթնոլորտում: Կեսօրին մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը. «Ինչպե՞ս կարգավորել սոցիալական խաղաղության հաստատման հետ կապված նրբանկատ հարցերը», իսկ այնուհետև Ստամբուլի Բիլգի համալսարանի «SEÇBİR» կենտրոնի ղեկավար դոկտոր Քենան Չայիրի խմբային աշխատանքի շրջանակներում քննարկվել է «Ինչպիսի՞ դերակատարում են ունեցել հայերը դասագրքերի կազմման գործում» հարցը:
Չորրորդ օրվա առաջին նիստի ընթացքում մասնակիցները Պատմության հիմնադրամի նախագահ դոկտոր Բյուլենթ Բիլմեզի գլխավորությամբ փորձել են գտնել հետևյալ հարցի պատասխանը. «Կարող է արդյո՞ք պատմությունը լինել անկողմնակալ»: Այնուհետեւ, կինոռեժիսոր Գյուլենգյուլ Ալթինթաշը մասնակիցներին պատմել է պատմական իրադարձությունները հիշելու և հակամարտության հարցերում կինոարվեստի ունեցած դերի մասին: Նա, մասնավորապես, նշել է, որ «Ցեղասպանության հոգեկան ցնցման հետևանքով առաջացած դադարը կավարտվի համատեղ ձեռնարկումներով: Մենք արդեն հաղթահարել ենք հակամարտության մարտահրավերը, իսկ կինոարվեստը հանդիսանում է միմյանց ողջունելու և համատեղ ձեռնարկումներ մեկնարկելու միջոց: Չորրորդ օրը պատմության ուսուցիչ Մութլու Օզթյուրքը վարել է «Ազգային և կրոնական հիմքով խտրականություն» թեմայով քննարկումը՝ մասնակիցների շրջանում բարձրացնելով ձուլման և խտրականության խնդիրները: Օզթյուրքը շեշտադրել է որոշակի օրինակներ և ֆիլմեր և անդրադարձել այն միջոցներին և վերաբերմունքին, որոնց օգնությամբ ուսուցիչները կարող են աշակերտներին տեղեկություններ հաղորդել բարդ թեմաների վերաբերյալ: Չորրորդ օրն ավարտվեց Գյուլենգյուլ Ալթինթաշի «Kaybolmayın Çocuklar» ֆիլմի ցուցադրմամբ, որի հիմքում ընկած է Թուզլայի հայկական որբանոցի թեման: Բացի այդ, նշված ֆիլմի անվանումը բխում է նաև Հրանտ Դինքի «Ակոս» շաբաթաթերթի մշտական խորագրի անվանումից:
Ամառային դպրոց ծրագրի հինգերորդ օրը բացվեց «Անցյալը, հակամարտություն, հաշտեցում և ապագան» խորագրով նիստով: Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Մելինե Անումյանն իր ելույթում պատմեց Ունիոնիստների դատավարական փաստաթղթերում (1919-1921) հայոց ցեղասպանության մասին հիշատակումների մասին: Գրող Ումիթ Քուրթն ընդգծեց, որ լքյալ տարածքների մասին օրենքներն առնչվել են հալածանքի ենթարկված հայերի լքած գույքին և սահմանում էին հայերի բոլոր նյութական միջոցների փոխանցման կանոնակարգեր, որոնց միջոցով հայերի թողած գույքը փոխանցվում էր գյուղական բուրժուազիային: Նույն հանդիպման ընթացքում լրագրող Էդվարդ Դանզիկյանը նշեց, որ ցեղասպանությունը հանդիսանում է ծրագրված նախագիծ, որի նպատակն էր էթնիկ հավասարակշռության հաստատումը և կապիտալի ազգայնացումը, և անգամ ձախ ուղղվածության գաղափարախոսության կողմնակիցները միայն բոլորովին վերջերս են հաշվի առել Հայոց ցեղասպանության մասին պաշտոնական գաղափարախոսությունը: Նա հավելել է նաև, որ քաղաքացիական հասարակությունը պետք է հաղթահարի արգելքները: Եզրափակելով հանդիպումը՝ Մարդին Արթուքլու համալսարանի Սոցիոլոգիայի բաժնի դասախոս դոկտոր Հիդայեթ Թուքսալն ամփոփեց կրոնական հատվածի ներկայացուցիչների տեսակետը Հայկական հարցի վերաբերյալ: Հանդիպումն ավարտվեց մասնակիցների հարցերով և առաջարկություններով: Կեսօրից հետո, Բոգազիչի համալսարանի Կրթության քաղաքականության կիրառման և հետազոտական ​​կենտրոնի համակարգող դոկտոր Մերալ Ափաքը կազմակերպեց խմբային աշխատանք, որի ընթացքում մասնակիցները տարբեր խմբերի կազմում նորովի ծանոթացան միմյանց և հակամարտությունը փոխակերպեցին իրազեկության: Այս ակտիվ և հաճելի խմբային աշխատանքով էլ եզրափակվեց ծրագրի հինգերորդ օրը:
Ծրագրի վեցերորդ օրը՝ «Քաղաքացիություն, քաղաքացիական հասարակություն և նոր սոցիալական շարժումներ» խորագրով ժողովին «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը պատմեց վերջին 50 տարվա ընթացքում Հայաստանի կյանքի, երկրում մեկնարկած քաղաքային վերակառուցման գործընթացի և ընդդիմադիր շարժումների մասին, իսկ հետազոտող Ֆիրաթ Գենչը պատմեց «Գեզի դիմադրության» և Թուրքիայում ծայր առած նոր սոցիալական շարժումների մասին: Նույն օրը հայ լրագրող և հեղինակ Մեսրոպ Հարությունյանը և լրագրող Մուստաֆա Դագիսթանլին ելույթ ունեցան «Ինչպես տարբերել լրատվամիջոցներում տեղ գտնող խայթիչ նյութերը» խորագրով նիստին: Հատկապես թուրք մասնակիցները հետաքրքրությամբ էին լսում, թե ինչպես Թուրքիայում ընթացող հակամարտությունները տեղ են գտել հայկական մամուլում. «Թեև Մաշտոցի այգու քաղաքային վերակառուցումը տեղ չի գտել հայկական լրատվամիջոցներում, վերջիններս մեծ անդրադարձ են կատարել Գեզի այգում ոստիկանների կատարած խախտումներին»:
Ծրագիրն ավարտվեց քննարկմամբ, որի ժամանակ ողջ շաբաթվա ընթացքում տարբեր թեմատիկ ուղղությունների վրա կենտրոնացած աշխատանքային խմբերի մասնակիցները փոխանակեցին իրենց աշխատանքի արդյունքում ունեցած ձեռքբերումները: 7-8 հոգուց բաղկացած առաջին աշխատանքային խումբը դրամատիկ ներկայացում բեմադրեց թուրք և հայ երիտասարդների ամուսնության վերաբերյալ: Երկրորդ խումբը կարճամետրաժ ֆիլմ ցուցադրեց երկու ազգերի ընդհանուր ուտեստների մասին և ներկաներին հյուրասիրեց խմբի պատրաստած կոլոլակներով: Երրորդը ներկայացրեց թուրքերեն և հայոց լեզուներում հանդիպող նույն բառերը և կայուն արտահայտությունները: Չորրորդ խումբը կատարեց ժողովրդական երգեր մասնակիցներից լեզուներով (թուրքերեն, հայերեն, կուրմանջերեն, արաբերեն և լազերեն):
Ամառային դպրոց ծրագրի իրականացման ընթացքում 9 մասնակիցներից բաղկացած մի խումբ կազմել է ամենօրյա ամփոփ տեղեկագիր թուրքերեն և հայերեն լեզուներով Օզլեմ Դալքիրանի աջակցությամբ: Ամառային դպրոցի մասնակիցներն ամեն երեկո ստանում էին տեղեկագիրը: Երկրորդ ամառային դպրոց ծրագիրը, որի հիմնական նպատակն է մասնակիցների շրջանում ստեղծել արդյունավետ և ընկերական միջավայր, նպաստել խառը խմբերի միջև համագործակցությանը և նրանց մասնագիտական և անձնական հաղորդակցման հմտությունների կատարելագործմանը, ինչն ի վերջո կնպաստի փոխըմբռնման և վստահության հաստատմանը, կիրականացվի 2015 թվականի ամռանը Հայաստանում:
Ամառային դպրոց ծրագրերն իրականացվում են Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում:

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում:

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև հավասարակշռված տեղեկատվություն ապահովելու միջոցով։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագիրը մեկնարկում է 2014 թ.-ի հունվարին, տևողությունն է տասնութ ամիս, ընդհանուր բյուջեն` երկու միլիոն Եվրո։

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հասարակությունների միջև փոխըմբռման մթնոլորտը բարելավող գործողություններ լրատվամիջոցների աջակցության, հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպման, հանրային լրագրության միջոցով։ Ծրագիրը նախատեսում է նաև արտագնա քննարկումներ, երիտասարդների համար կրթական միջոցառումներ, ճարտարապետների, արվեստի և գործարար ոլորտների ներկայացուցիչների փոխայցելություններ, երկխոսություն և համագործակցություն խթանելու համար տրամադրվող նպատակային աջակցություն, գործարար և տնտեսական համագործակցության հեռանկարների հետազոտություն, հանրաճանաչ մարդկանց կողմից անցյալի քննարկումներ, ինչպես նաև` նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից մտքերի և կարծիքների փոխանակումներ։

Ծրագրի անկյունաքարերից մեկը ներգրավվածությունն է, այն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին: Այս նպատակով կոնսորցիումը ստեղծել է դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով` այդ կերպ նպաստելով Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և համատեղ վերջնարդյունքների ազդեցության բազմապատկմանը:

Ծրագրի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով, որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեին:
Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի մեկնարկը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։

Ծրագիրը մեկնարկել է 2014 թ.-ի հունվարին, տևողությունն է տասնութ ամիս, ընդհանուր բյուջեն` երկու միլիոն Եվրո։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հասարակությունների միջև փոխըմբռման մթնոլորտը բարելավող գործողություններ լրատվամիջոցների աջակցության, հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպման, հանրային լրագրության միջոցով։ Ծրագիրը նախատեսում է նաև արտագնա քննարկումներ, երիտասարդների համար կրթական միջոցառումներ, ճարտարապետների, արվեստի և գործարար ոլորտների ներկայացուցիչների փոխայցելություններ, երկխոսություն և համագործակցություն խթանելու համար տրամադրվող նպատակային աջակցություն, գործարար և տնտեսական համագործակցության հեռանկարների հետազոտություն, հանրաճանաչ մարդկանց կողմից անցյալի քննարկումներ, ինչպես նաև` նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից մտքերի և կարծիքների փոխանակումներ։

Ծրագրի շրջանակներում անհատները և կազմակերպությունները հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով: Դրամաշնորհների մրցույթը կհայտարարվի 2014թ. ապրիլ ամսվա ընթացքում:

Ծրագրի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով, որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

  Նորություններ հարեւաններից